Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պապի այցելությանը Հայաստան

Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պապի այցելությանը Հայաստան
22.06.2016 | 17:38

Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան այցի ծրագրին հատուկ պատվիրակություն կմասնակցի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Մամլո դիվանից տեղեկացրել են, որ պատվիրակությունը կգլխավորի Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ. Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսեանը:

Պատվիրակության կազմում են Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերապատվելի Տ. Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգիսեանը և Դպրեվանքի տեսուչ Գերապատվելի Տ. Թորգոմ Ծ. Վրդ. Տօնոյեանը:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ